Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Անհրաժեշտ են տակդիրներ

20 Jan, 2017 | Նորություններ

Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներից շատերը ստիպված են անընդհատ օգտագործել տակդիրներ (պամպերս)։ Այս անհրաժեշտությունն ունեն և՛ փոքր, և՛ մեծ տարիքի երեխաները, և սա պայմանավորված է հենաշարժողական խնդրի բարդությամբ։ Ընտանիքներից շատերը դժվարանում են հոգալ նաև այս ծախսը․ անընդհատ օգտագործելու դեպքում սա մեծ գումար է կազմում։ Մենք որոշեցինք հայտարարել մանկական տակդիրների անհրաժեշտության մասին, որպեսզի ամեն մեկիս փոքր կամ մեծ ներդրումով կարողանանք լուծել այս խնդիրը։

Դուք կարող եք օգնել այս ընտանիքներին, գնելով տակդիրները։ Սա շատ կարևոր և զգալի աջակցություն է։ Ձեր երեխաներին տակդիրներ գնելու կամ տան համար գնումներ կատարելու ժամանակ պարզապես գնեք մեկ կամ մի քանի տուփ տակդիր ավել և փոխանցեք դրանք երեխաների համար։

Տակդիրները կարող եք բերել "Երազի տուն" կենտրոն՝ Հալաբյան 59։ Մենք կփոխանցենք ընտանիքներին։ Կամ զանգահարեք 055 13 11 91։

Ամենաանհրաժեշտ չափսերն են 3, 4, 5։

Օգնեք մեզ նաև տարածել այս հայտարարությունը, կիսվե՛ք ձեր ընկերների ու ծանոթների հետ։

Օգնելը հեշտ է։ Ձեր յուրաքանչյուր, անգամ ամենափոքր ներդրումը կարևոր է։