Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Ապրիլի 30-ին տեղի կունենա Երևանյան գարնանային բարեգործական վազքը

26 Mar, 2017 | Նորություններ

Ապրիլի 30-ին Հրազդանի կիրճում տեղի կունենա ամենամյա Գարնանային բարեգործական վազքը։ Վազքի կազմակերպիչներն են Երևանյան կիսամարաթոնի, Tri Club-ի թիմերը, Երևանի Քաղաքապետարանը, "Վերադարձ Հայաստան" հիմնադրամն ու "Հայ մայրեր" բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Այս անգամ վազքի բարեգործական նպատակն է "Հայ մայրեր" ՀԿ հաշվառու մանկական ուղեղային կաթված ունեցող 100 երեխաների համար հատուկ օրթոպեդիկ կոշիկներ ապահովելը, ինչի համար անհրաժեշտ է 3 000 000 դրամ։

Այս տարի հասանելի են 1 կմ մանկական, 5 կմ, 10 կմ և 4*2,5 կմ (էստաֆետ) վազքերը։

Վազքի գրանցումն արդեն սկսված է և հասանելի այստեղ։ Կայքում կարելի է նաև հավելյալ գումար փոխանցել որպես բարեգործական նվիրատվություն, որը ևս կփոխանցվի բարեգործական նպատակն իրագործելու համար։

Միացե՛ք վազորդներին և ամենաուրախ բարեգործական միջոցառմանը։