Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Spring Run 2017 արդյունքներ․ 22 երեխաներ ստացան կոշիկներ

5 Jun, 2017 | Նորություններ

Հունիսի 2-ին մենք նվիրեցինք Երևանյան գարնանային վազքի արդյունքում հանգանակված գումարով գնված առաջին 22 զույգ հատուկ օրթոպեդիկ կոշիկները։ Ամեն երեխա ստացավ իր ուզած դիզայնով կոշիկը։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք Երևանյան կիսամարաթոնի թիմին։ Շուտով կստանանք և կնվիրենք կոշիկների երկրորդ փաթեթը։

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ ամենամյա գարնանային բարեգործական վազքը, որի շրջանակներում հանգանակվեց 2 700 000 դրամ՝ մանկական ուղեղային կաթված ունեցող 90 երեխաների համար հատուկ օրթոպեդիկ կոշիկներ գնելու նպատակով։