Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ մասին

“Հայ Մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցում է մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին։

Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականի դեկտեմբերի 26-ին Նարինե Մանուկյանի կողմից։ 

Կազմակերպության նպատակն է բարելավել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակը։ Կազմակերպությունն ունի 220 հաշվառու։

Կազմակերպության հիմնական գործառույթներն են՝

  • հանգանակություններ հավաքել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար;
  • ապահովել երեխաներին անհրաժեշտ վերականգնողական թերապիաներով, հատուկ օրթոպեդիկ կոշիկներով և վերականգնողական հատուկ գույքով;
  • հասարակության ուշադրությունը հրավիրել մանկական ուղեղային կաթված ունեցող մարդկանց, ինչպես նաև առհասարակ հաշմանդամության թեմային;
  • մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին ցուցաբերել հոգեբանական աջակցություն;
  • բարձրացնել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ընտանիքների իրազեկության մակարդակը, պաշտպանել նրանց շահերը, աջակցել նրանց ընտանիքների համայնքային ինտեգրման հարցում:

“Երազի տուն”

“Երազի տուն”-ը մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված վերականգնողական կենտրոն է։ Սա “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպության ամենակարևոր ծրագիրն է։

Կենտրոնը բացվել է 2013 թվականին։ 2015 թվականին սկսվել է վերականգնողական կենտրոնի վերակառուցումը, որը կավարտվի 2016 թվականի վերջում և կբացի դռները 2017 թվականի սկզբին։ 

"Երազի տուն"-ը սիրելի վայր է երեխաների և ծնողների համար։ Զարգացման կենտրոն, որտեղ տրամադրվում է համալիր վերականգնողական բուժում, նշվում են երեխաների ծննդյան և ամենատարբեր տոներ, իրականացվում են տարբեր բարեգործական ծրագրեր, սեմինարներ, հանդիպումներ։

“Երազի տան”-ը կենտրոնացած կլինեն երեխաներին անհրաժեշտ թերապիայի բոլոր տեսակները, հոգեբաններ, լոգեպեդներ, մերսման մասնագետներ, ծնողները կկարողանան հանգստանալ և ստանալ իրենց անհրաժեշտ հոգեբանական և այլ տիպի աջակցությունն այն ընթացքում, երբ երեխան զբաղված է թերապիայով։ Այժմ թերապիայի կենտրոնները քաղաքի տարբեր մասերում են, ինչը բավականին բարդ է թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։

Ռեկվիզիտներ և հիմնադրման փաստաթղթեր

Կազմակերպության պետական գրանցման և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայական

Կազմակերպության կանոնադրություն

Ռեկվիզիտներ

"Հայ մայրեր" ՀԿ գործունեության մասին պրեզենտացիա