Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Ամփոփվեց Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրի առաջին փուլը

6 Nov, 2016 | Նորություններ

Արդեն 3-րդ տարին անընդմեջ «Հայ Մայրեր»-ը Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ անցկացնում է ծրագիր, որի շրջանակներում հաշմանդամություն ունեցող փոքրիկները անվճար ստանում են վերականգնողական թերապիաներ։

Ծրագրի այս տարվա առաջին փուլի շրջանակներում 20 երևանաբնակ երեխաներ ստացան եռաստիճան վերականգնողական թերապիաներ։ Յուրաքանչյուրը մեկ ամիս անցավ`

  • արտ-թերապիա
  • ֆիզիոթերապիա
  • ջրային թերապիա

Սեպտեմբերից կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը` նույն ինտենսիվությամբ:

Այսպիսի ծրագրերը մեծ կարևորություն ունեն մայրերի համար, քանի որ նրանցից շատերը միայնակ են խնամում հաշմանդամություն ունեցող երեխային և, հոգեբանական դժվարության հետ մեկտեղ, ունեն ֆինանսական դժվարություններ։