Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


EY ֆինանսավորման շնորհիվ 5 երեխաներ ստացան լոգոպեդի աջակցություն

8 Jun, 2017 | Նորություններ

Մայիս ամսվա ընթացքում "Հայ մայրեր" ՀԿ շահառու 5 երեխաներ այցելեցին "Երազի տուն" կենտրոն և անվճար ստացան լոգոպեդի ծառայություններ EY կազմակերպության նվիրաբերած գումարի շնորհիվ։ Երեխաները հաճախեցին 10 թերապիայի, որոնց ընթացքում աստիճանաբար շտկվեցին նրանց խնդիրները, գրանցվեցին զգալի արդյունքներ։

Կենտրոնի լոգոպեդ Լիդա Բալաբեկյանը ներկայացնում է թերապիայի արդյունքները։

Բոլոր 5 երեխաները չէին արտաբերում բառեր, որոշ երեխաներ առհասարակ չունեին հնչյուններ, երկու երեխաների մոտ կար թքահոսություն։ Արդյունքում երկու երեխաների թքահոսությունը վերացել է։ Բոլոր երեխաները սկսել են արտաբերել հնչյուններ և բառեր։ Պետք է նշել, որ երեխաներից շատերի հետ մինչ այս թերապիաները չի աշխատել ոչ մի լոգոպեդ, ինչը նշանակում է, որ մենք առաջին իսկ անգամից հասել ենք մեծ և տեսանելի արդյունքների։ Շատ կարևոր է, որ այս երեխաները կրկին հնարավորություն ունենան հաճախել թերապիայի, որպեսզի ամրապնդենք արդյունքը և շարժվենք առաջ։

EY կազմակերպությունը ֆինանսավորել է "Հայ մայրեր" ՀԿ շահառու 33 երեխաների, որոնցից յուրաքանչյուրը 2017 թվականի ընթացքում 1 ամյա անվճար կուրս պետք է ստանա։ 5 երեխաներ արդեն ստացել են թերապիան, 28 երեխաներ դեռ պետք է ստանան ծառայությունը։

Շնորհակալ ենք EY կազմակերպությանը մշտապես մեր կողքին լինելու և կարևոր աջակցության համար։