Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


«Հայ Մայրեր»-ի բարեգործական համերգ-դրամահավաքի արդյունքներն ու հաշվետվությունը

6 Nov, 2016 | Նորություններ

2016 թվականի հուլիսի 5-ին «12 ակումբ»-ում տեղի ունեցավ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի համերգ-դրամահավաքը։ Համերգի նպատակն էր հավաքել անհրաժեշտ գումար «Երազի տուն» վերականգնողական կենտրոնի կառուցման և կահավորման համար: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ համերգ «12 project» բենդի մասնակցությամբ և աճուրդ, որն անցկացրեց Նազենի Հովհաննիսյանը։ Աճուրդից ստացված  ամբողջ հասույթը կփոխանցվեր վերականգնողական կենտրոնի կառուցման համար։

Արդյունքում, երեկոյի ընթացքում «Երազի տուն» կենտրոնի վերանորոգման համար հավաքվեց 4500 ԱՄՆ դոլար: