Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Այլ Օգնություն

Նվիրատվությունը օգնելու միակ միջոցը չէ։ Դուք շատ տարբերակներ ունեք օգտակար լինելու համար։ Այստեղ ներկայացնում ենք բոլոր տարբերակները։

Տեղադրել "Հայ մայրեր" պաշտոնական արկղը
Երևանի տարբեր կետերում (գեղեցկության սրահներ, ժամանցային կենտրոններ, առևտրի սրահներ, խանութներ, սննդի կետեր, սրճարաններ) տեղադրված են մեր կազմակերպության պաշտոնական արկղերը։ Մարդիկ կարող են առանց ավելորդ ջանքերի նվիրատվություն անել։ Եթե դուք ունեք նման կետ, կարող եք օգնել մեզ տեղադրելով մեր արկղը ձեզ մոտ։ Մանրամասների համար զանգահարեք 055 13 11 91 կամ գրեք [email protected]:

Տեղադրել բաններ
Ձեր կայքում կամ բլոգում կարող եք տեղադրել մեր պաշտոնական բանները։ Այսպես կտեղեկացնեք ձեր կայքի այցելուներին մեր կազմակերպության մասին և օգնելու հնարավորությունների մասին։ Մանրամասների համար զանգահարեք 055 13 11 91 կամ գրեք [email protected]:

Կիսվել գիտելիքով
Մեր երեխաների մայրերն ուզում են ստանալ աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ու անցնեն աշխատանքի։ Դուք կարող եք անվճար հիմունքներով օգնել մեր մայրերից մեկին կամ մի քանիսին և սովորեցնել մի արհեստ, որը նրանց կօգնի աշխատանք գտնել։ Մեր մայրերը կցանկանան դառնալ դերձակ, դիմահարդար, խոհարար, հրուշակագործ, մատնահարդար, վարսահարդար, տատուախի մասնագետ, սեղանի ձևավորման, ֆուրշետի մասնագետ։ Մանրամասների համար զանգահարեք 055 13 11 91 կամ գրեք [email protected]:

Աջակցել երեխայի ընտանիքին
Հաշմանդամություն ունեցող երեխային պահելն ու բուժելը միշտ կապված է մեծ ֆինանսների հետ։ Ոչ բոլոր ընտանիքները կարող են հաղթահարել այդ դժվարությունները։ Նրանց անհրաժեշտ է աջակցել։ Այս ընտանիքներին ձեռք մեկնելու համար զանգահարեք 055 13 11 91 կամ գրեք [email protected]:

Գնել տակդիրներ
ՄՈՒԿ ունեցող երեխաներից շատերը ստիպված են անընդհատ օգտագործել տակդիրներ (պամպերս)։ Այս անհրաժեշտությունն ունեն և՛ փոքր, և մեծ տարիքի երեխաները, և սա պայմանավորված է հենաշարժողական խնդրի բարդությամբ։ Ընտանիքներից շատերը դժվարանում են հոգալ նաև այս ծախսը․ անընդհատ օգտագործելու դեպքում սա մեծ գումար է կազմում։ Դուք կարող եք օգնել այս ընտանիքներին, գնելով տակդիրները։ Ամենաանհրաժեշտ չափսերն են 3, 4, 5։

Տակդիրները կարող եք բերել "Երազի տուն" կենտրոն՝ Հալաբյան 59։ Մենք կփոխանցենք ընտանիքներին։ Կամ զանգահարեք 055 13 11 91։

Նվիրել բարեգործական նվեր-վկայական
Հավանաբար դուք էլ շատ մարկանց պես միշտ դժվարանում եք նվերի ընտրության հարցում։ Մենք առաջարկում ենք ձեզ հրաժարվել ավանդական դարձած նվերներից և անակնկալ մատուցել մարդկանց։ Նվիրեք բարեգործական վկայական, դարձնելով մարդուն բարի գործի մասնակից ու նվիրատվության հեղինակ։ Դուք կարող եք ընտրել ձեր ուզած գումարին համարժեք վկայական, տպել այն կամ ուղարկել դրա էլեկտրոնային տարբերակը։ Վկայականն ընտրելու ու նվիրելու համար զանգահարեք 055 13 11 91 կամ գրեք [email protected]:

Դառնալ կամավոր
Կամավորները նվիրաբերում են կազմակերպությանն իրենց ժամանակը և հմտությունները։ Մենք ունենք ամենատարբեր կամավորների կարիքը․ վարորդներ, իրավաբաններ, թարգմանիչներ, հոգեբաններ, լոգոպեդներ, դիմահարդարներ, լրագրողներ և այլն։ Կամավոր դառնալու համար լրացրեք այս մի քանի տողը, զանգահարեք 055 13 11 91 կամ գրեք [email protected]: