Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Հուլիսի 1-ին տեղի կունենա Երևանյան առաջին մանկական բարեգործական վազքը

14 Jun, 2017 | Նորություններ

Հուլիսի 1-ին, ժամը 09։00, Երևանի Բուսաբանական այգում տեղի կունենա Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը։ Միջոցառման կազմակերպիչներն են Երևանի Քաղաքապետարանը և "Հայ մայրեր" բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Այս միջոցառման շրջանակներում ունենք երկու գաղափարային և մեկ ֆինանսական նպատակ։ Առաջին գաղափարային նպատակը հավասարության սկզբունքը տարածելն է․ վազելու են բոլոր երեխաները, անկախ նրանց առանձնահատկությունների, ֆիզիկական կամ այլ խնդիրների։ Երկրորդ գաղափարային նպատակը երեխաներին փոքր տարիքից մարդասիրության և աջակցության միտքը սերմանելն է։ Երեխաները պետք է ճիշտ հասկանան և ընկալեն տարբերությունները և սեփական դերը խոցելի խմբերին աջակցելու գործում։ Վազքի ֆինանսական նպատակն է 1 500 000 դրամ՝ մանկական ուղեղային կաթված ունեցող 6 երեխաների համար հատուկ կանգնակ գնելու նպատակով։

Վազքին կարող են մասնակցել 3-14 տարեկան բոլոր երեխաները։ 

Միջոցառումն ունի 2 վազքուղի՝
1․ 3-7 տարեկան երեխաների համար
2․ 7-14 տարեկան երեխաների համար

Հաղթողները կստանան հաճելի անակնկալ Mega Toys խանութից։

Մասնակցության անդամավճարը՝ 3 000 դրամ։ Անդամավճարը կարող եք փոխանցել գրանցման օրը։

Գրանցումը տեղի կունենա հունիսի 30-ին, վայրը կհայտարարվի ավելի ուշ։ Գրանցման ժամանակ մասնակիցներին կհանձնվեն նաև մեկնարկային փաթեթները։

Միջոցառման հովանավորներն են՝ Անի կաթնամթերք, Բելիզ տուր, Առողջ սնունդ, ՄեգաԹոյզ, Բարրի ընկերությունները, ՄԻԲՍ բժշկական կենտրոնը։

 

Մանրամասների համար այցելեք միջոցառման ֆեյսբուքյան էջ։