Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


"Մեկ գավաթ սուրճի փոխարեն" ակցիան այսուհետ կուղղվի օրթոպեդիկ կոշիկներին

23 Feb, 2017 | Նորություններ

"Հայ մայրեր" բարեգործական ՀԿ որոշմամբ "Մեկ գավաթ սուրճի փոխարեն" ամենամսյա բարեգործական ակցիան փոխում է իր դրամահավաքի տեսակն ու նպատակները։ 

Ի՞նչ էր իրենից ներկայացնում ակցիան մինչ այսօր
"Մեկ գավաթ սուրճի փոխարեն" բարեգործական ակցիան գործում է 2013 թվականից։ Ակցիայի շրջանակներում քաղաքացիները կարող էին TelCell վճարման համակարգի միջոցով գումար փոխանցել կոնկրետ նպատակի համար։ Ամեն ամիս "Հայ մայրեր" ՀԿ անցկացնում էր կարիքների գնահատում և ընտրում մի երեխայի, ով ունի հատուկ անհրաժեշտություն (սայլակ, վիրահատություն, այլ)։ Եվ հենց դա դառնում էր ամսվա նպատակը։

Ի՞նչ է իրենից ներկայացնելու ակցիան այսուհետ
"Հայ մայրեր" ՀԿ որոշմամբ, այսուհետ "Մեկ գավաթ սուրճի փոխարեն" ակցիան իրականացվելու է կոնկրետ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ։ Շուտով ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրենք այս համակարգի վերաբերյալ։

Ինչի՞ն է ուղղվելու ակցիայի շնորհիվ հավաքված գումարը
Մեր որոշմամբ՝ ակցիայի ամբողջ հասույթը կտրամադրվի հատուկ օրթոպեդիկ կոշիկներ ձեռք բերելուն։

Ինչի՞ն է ուղղվելու TelCell վճարման համակարգի միջոցով հավաքված գումարը
Այսուհետ TelCell վճարման համակարգի միջոցով հավաքված գումարը կդիտարկվի որպես սովորական նվիրատվություն՝ ուղղված "Հայ մայրեր" ՀԿ կանոնադրությամբ սահմանված գործունեությանը․ ՄՈՒԿ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Ինչպե՞ս մասնակցել ակցիային
Շուտով կկիսվենք ձեզ հետ բոլոր մանրամասներով։ Այժմ կարող ենք միայն ասել, որ դուք պարզապես պետք է անեք այն, ինչ անում եք միշտ։ Այս ակցիայի շրջանակներում բարեգործությունը ձեզանից ոչ մի ավել կոպեկ չի պահանջի։