Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Կամավորների պատմություններ

Արկադի, կամավոր վարորդ

30․09․2016
Կամավորական առաջին շաբաթվա վերջին օր

"Էսօր մի քիչ շուտ էի հասել Ալեքսենց տուն, տեսա՝ իջան արագ-արագ։ Տատիկին ասում եմ՝ կապ չունի, որ շուտ եմ գալիս, դուք երբ ձեզ հարմար ա՝ էդ ժամանակ իջեք։ Ասում ա՝ չէ, Ալեքսը հագնված պատրաստ սպասում է, ասում է Արկադին գա, ինձ տանի։ Ասում է՝ հաց ուտելուց ասում է, քնելուց ասում է՝ Արկադին գալու է ինձ տանի դպրոց"։

*Կամավոր վարորդները մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին անվճար տանում են դպրոց, թերապիայի կենտրոն, տուն։