Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Աշխատանք մայրիկներին

Նախագծի նպատակն է լուծել ՄՈՒԿ ունեցող երեխաների ծնողների գործազրկության խնդիրը։

Ինչպես
Նախագծի շրջանակներում

  • տարբեր կազմակերպություններ և անհատներ անվճար հիմունքներով կոնկրետ մասնագիտական հմտություններ են սովորեցնում մեր ծնողներին
    *հետագայում աշխատանքի ընդունելու պայմանով կամ առանց տվյալ պայմանի

  • նախագծի մասնագետներն օգնում են ծնողներին գտնել իրենց հմտություններին ու պայմաններին համապաասխան աշխատանք

Դուք կարող եք աջակցել
Եթե դուք տիրապետում եք կոնկրետ մասնագիտությանը և պատրաստ եք անվճար սովորեցնել մեր մայրերին կոնկրետ մասնագիտական հմտություններ, գրեք [email protected] հասցեին կամ զանգահարեք 055 13 11 91։

Մեր մայրերը կցանկանային դառնալ՝

  • Դերձակ

  • Դիմահարդար

  • Խոհարար

  • Հրուշակագործ

  • Մատնահարդար

  • Վարսահարդար

  • Տատուախի մասնագետ

  • Սեղանի ձևավորման, ֆուրշետի մասնագետ

Մայրերը պատրաստ են օրական 2-3 ժամ հատկացնել սովորելուն։ Իսկ հմտանալուց հետո պատրաստ են աշխատանքի անցնել։

Աջակցել գումարով
Դուք կարող եք գումար փոխանցել, որպեսզի մենք վճարենք մայրերի ուսման համար կամ գնենք նրանց համար աշխատելու համար անհրաժեշտ գործիքների, հումքի սկզբնական փաթեթը։ Փոխանցել գումար

Նվիրել աշխատելու համար անհրաժեշտ սկզբնական փաթեթ
Մասնագիտացված կազմակերպություններն ու բոլոր ցանկացողները կարող են նվիրել մայրերին աշխատելու համար անհրաժեշտ գործիքների, հումքի սկզբնական փաթեթը։