Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Yerevan Kids Run արդյունքը

8 Nov, 2017 | Նորություններ

Առաջին Երևանյան մանկական բարեգործական ներառական մրցավազքի արդյունքում հանգանակվեց 699 300 դրամ։ Այս գումարով կկարողանանք մանկական ուղեղային կաթված ունեցող և միաժամանակ անապահով ընտանիքներից 3 երեխաների համար գնել հատուկ օրթոպեդիկ կանգնակներ։

Միջոցառման շրջանակներում մեր բարեգործական նպատակն էր 1 500 000 դրամ (որպեսզի կարողանանք կանգնակներ գնել 6 երեխաների համար)։ Եվ անչափ ուրախ ենք հայտնել, որ մեր մշտական բարերարներ Ալլա և Աննա Քուշկյանները գումարը համալրելու նպատակով նվիրաբերեցին 1000$, ինչի շնորհիվ ևս 2 երեխաների համար կգնենք կանգնակներ և մեկ երեխայի համար՝ ստեպեր։

Անչափ շնորհակալ ենք վազքին միացած մեր բոլոր հովանավորներին, առանց որոնց միջոցառումը չէր կայանա։ Երևանի քաղաքապետարան/Yerevan MunicipalityMIBS Medical Center«Անի» Կաթնամթերքի, Պաղպաղակի Եվ Զովացուցիչ Ըմպելիքների Գործարան, Belise Tour, Առողջ ՍնունդԴիմակահանդես ֆոտոստուդիաMega ToysYES RepublicBarry.am