Hay Mayrer

Non Governmental Organization


ԱԴԵԼԻ մեթոդն ու նույնանուն կոստյումը՝ ՄՈՒԿ-ով երեխաների համար

13 May, 2018 | News

“Ադելի” մեթոդը լայն կիրառություն ունի ամբողջ աշխարհում, երեխաների, ինչպես նաև մեծերի վերականգնողական ժամանակակից մեթոդների մեջ։ Մեթոդը և նույնանուն “Ադելի” կոստյումը՝ մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար հանդիսանում է առավել արդյունավետ մեթոդներից մեկը։

“Ադելի” կոստյումը ուժային համակարգ է, որը բաղկացած է հենակետային մասնիկներից և էլաստիկ կառավարվող պարաններից։ Կոստյումը թույլ է տալիս ճիշտ կառավարել ՄՈՒԿ-ով երեխայի շարժումները, որի օգնությամբ ստեղծվում է ճիշտ ազդակների հոսք երեխայի գլխուղեղի հենաշարժողական կենտրոն, քայքայվում են պաթոլոգիկ սիներգիաները և ձևավորվում են նոր ռեֆլեքսային ուղիներ։

Որպես ծանրաբեռնող կոստյում, այն նպաստում է պաթոլոգիկ ռեֆլեքսների բացառմանը և թույլ է տալիս համապատասխան ու կառավարվող ճնշում գործադրել անհրաժեշտ մկանների վրա։