Hay Mayrer

Non Governmental Organization


Հատուկ օրթոպեդիկ կոշիկներ

Մանկական ուղեղային կաթվածով երեխաների ֆիզիկական վերականգնման և կյանքի որակի բարելավման կարևորագույն պայմաններից մեկը անընդհատ հատուկ օրթոպեդիկ կոշիկներ կրելն է։ Այս տիպի կոշիկները նպաստում են երեխաների ոսկրա-մկանային համակարգի ճիշտ զարգացմանը և թույլ են տալիս խուսափել հնարավոր դեֆորմացիաներից։

"Հայ մայրեր" բարեգործական ՀԿ գործառույթներից մեկը մանկական ուղեղային կաթվածով երեխաներին հատուկ օրթոպեդիկ կոշիկների տրամադրումն է։ Պետության կողմից տրամադրած օրթոպեդիկ կոշիկները չեն համապատասխանում բոլոր անհրաժեշտ պահանջներին և որակին։ Այդ պատճառով մեր կազմակերպությունը պատվիրում է հատուկ կոշիկներ՝ ֆրանսիական օրթոպեդիկ կոշիկների բարձր ստանդարտին համապատասխան։ Կազմակերպությունը տարվա մեջ երկու անգամ երեխաներին տրամադրում է մեկական զույգ կոշիկ՝ աշուն-ձմեռ և գարուն-ամառ սեզոնների համար։ 

Օրթոպեդիկ կոշիկների մեկ զույգի արժեքն է 30 000 ՀՀ դրամ։ 

Դուք կարող եք աջակցել "Հայ մայրեր" ՀԿ կազմակերպությանը՝ նվիրաբերելով գումար այս կոշիկների համար։