Армянские матери

Благотворительная организации “Армянские матери”


Հուլիսի 1-ին տեղի կունենա Երևանյան առաջին մանկական բարեգործական վազքը

14 Jun, 2017 | Новости

Հուլիսի 1-ին, ժամը 09։00, Երևանի Բուսաբանական այգում տեղի կունենա Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը։ Միջոցառման կազմակերպիչներն են Երևանի Քաղաքապետարանը և "Հայ մայրեր" բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Այս միջոցառման շրջանակներում ունենք երկու գաղափարային և մեկ ֆինանսական նպատակ։ Առաջին գաղափարային նպատակը հավասարության սկզբունքը տարածելն է․ վազելու են բոլոր երեխաները, անկախ նրանց առանձնահատկությունների, ֆիզիկական կամ այլ խնդիրների։ Երկրորդ գաղափարային նպատակը երեխաներին փոքր տարիքից մարդասիրության և աջակցության միտքը սերմանելն է։ Երեխաները պետք է ճիշտ հասկանան և ընկալեն տարբերությունները և սեփական դերը խոցելի խմբերին աջակցելու գործում։ Վազքի ֆինանսական նպատակն է 1 500 000 դրամ՝ մանկական ուղեղային կաթված ունեցող 6 երեխաների համար հատուկ կանգնակ գնելու նպատակով։

Վազքին կարող են մասնակցել 3-14 տարեկան բոլոր երեխաները։ 

Միջոցառումն ունի 2 վազքուղի՝
1․ 3-7 տարեկան երեխաների համար
2․ 7-14 տարեկան երեխաների համար

Հաղթողները կստանան հաճելի անակնկալ Mega Toys խանութից։

Մասնակցության անդամավճարը՝ 3 000 դրամ։ Անդամավճարը կարող եք փոխանցել գրանցման օրը։

Գրանցումը տեղի կունենա հունիսի 30-ին, վայրը կհայտարարվի ավելի ուշ։ Գրանցման ժամանակ մասնակիցներին կհանձնվեն նաև մեկնարկային փաթեթները։