“Հայ Մայրեր” Բարեգործական Հասարակական Կազմակերպությունն Աջակցում Է Մանկական Ուղեղային Կաթված Ախտորոշում Ունեցող Երեխաներին Ու Նրանց Ընտանիքներին
Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ Մասին
“Հայ Մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպությունն աջակցում է Մանկական Ուղեղային Կաթված (ՄՈՒԿ) ախտորոշում ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականի դեկտեմբերի 26-ին Նարինե Մանուկյանի կողմից։ Կազմակերպության նպատակն է բարելավել Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակը։ Կազմակերպությունն ունի 500 շահառու Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև ներառել ենք Արցախից բռնի տեղահանված ՄՈՒԿ ախտորոշումով երեխաներին։
Կուրս վերականգնողական Թերապիա
Հատուկ Գույք և Մարզասարքեր
Մասնագիտական Կրթություն Մայրերին
Աջակցություն Արցախցի Ընտանիքներին
Աջակցություն Covid 19 համավարակի ընթացքում
Վիրահատություն
Միջոցառում
Կազմակերպության Հիմնական Գործառույթներն են՝
Հանգանակություններ հավաքել Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար
Ապահովել երեխաներին անհրաժեշտ վերականգնողական թերապիաներով, վերականգնողական հատուկ գույքով
Հասարակության ուշադրությունը հրավիրել Մանկական Ուղեղային Կաթված ունեցող մարդկանց, ինչպես նաև առհասարակ հաշմանդամության թեմային
Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին ցուցաբերել հոգեբանական աջակցություն
Հզորացնել հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին՝ մայրերին տրամադրելով մասնագիտական հմտություններ և աշխատելու համար անհրաժեշտ առաջնային պարագաներ
Բարձրացնել Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաների ընտանիքների իրազեկության մակարդակը՝ իրենց իրավունքների, օրենքների իմացության ոլորտներում