Մոտեցեք ԹելՍել վճարման համակարգին և ձեռքի ընդամենը երկու հպումով գումար փոխանցեք հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժման համար:
Մենք ամեն օր մի քանի անգամ սուրճ ենք խմում, առաջարկում ենք օրվա մեջ ընդամենը մեկ սուրճի գումարը փոխանցել, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն ունենան անվճար ստանալ կենսական նշանակություն ունեցող բուժում:
Հավատացե՛ք, Ձեր մեկ սուրճի գումարը կարող է երեխաների կյանքում մեծ փոփոխությունների սկզբնաղբուր դառնալ:
Միացե՛ք մեր բարության շղթային: