Ձեր ծննդյան օրը դարձրեք հիշարժան ոչ միայն Ձեր, այլև հարյուրավոր երեխաների համար: Դարձե՛ք բարերար և խնդրե՛ք Ձեր հյուրերին նվերի փոխարեն նվիրաբերություն կատարել մեր կազմակերպությանն ու հնարավորություն տալ հարյուրավոր երեխաների ստանալ կենսական նշանակություն ունեցող վերականգնողական բուժում:
Արդեն երկու տարի անընդմեջ մեր բարերար Հասմիկ Ռաշոյանն իր ծննդյան օրվա նվերի փոխարեն հենց այդպես էլ վարվում է, և բոլոր հյուրերը հանգանակություն են կատարում՝ ի շահ հաշմանդամություն ունեցող երեխաների: