
Մեր կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը, ավելի անկախ և ինքնուրույն դարձնել նրանց ընտանիքները, փոխել վերաբերմունքը, ձևավորել բարեգործության մշակույթ




Ապրումակցումը կարևոր է
Բարեգործությունը կենսակերպ է
1
Երազի Տուն 1
“Երազի տուն 1”-ը Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված վերականգնողական կենտրոն է։ Սա “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպության ամենակարևոր ծրագիրն է։ Կենտրոնը բացվել է 2013 թվականին։ 2017 թվականին կենտրոնը վերակառուցվել է և կենտրոնում վերականգնողական բուժում են ստանում տարեկան հաշմանդամություն ունեցող 500 երեխա։
Երազի Տուն 2
“Երազի տուն 2” ներառական զարգացման կենտրոնը “Հայ մայրեր” բարեգործական ՀԿ ներքո գործող երկրորդ կենտրոնն է, որը սկսել է իր գործունեությունը 2020 թվականից։ Կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաները ոչ միայն վերականգնողական բուժում են ստանում, այլև՝ ընդգրկվում են ներառական խմբերում։ “Հայ մայրեր” բարեգործական ՀԿ-ն իր գործունեության 10 տարիների ընթացքում կարողացել է իրականացնել տարբեր ծրագրեր՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։
2
3
Հատուկ Գույք
Մենք նվիրում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներին հատուկ գույք (կանգնակ, հեծանիվ, դահուկ, վազքուղի և այլն), որպեսզի երեխաները տանը կարողանան մարզվել, թերապիստների ցուցմամբ օգտագործել գույքը՝ ամրապնդելով կենտրոնում ստացած թերապիաների արդյունքները: Հատուկ գույքը նաև հնարավորություն է տալիս երեխաներին ավելի ինքնուրույն լինել, զգալ, որ իրենք կարողանում են առանց ծնողների կանգնել, որոշ ժամանակ զբաղվել, մարզվել:
Աշխատանք Մայրիկներին
Նախագծի նպատակն է լուծել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների գործազրկության խնդիրը։ Նախագծի շրջանակներում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը ընտրում և սովորում են մատնահարդարի, կարողի, վարսահարդարի մասնագիտություն, ստանում են անհրաժեշտ առաջնային պարագաներ, որպեսզի դասընթացն ավարտելուց անմիջապես հետո կարողանան դուրս գալ աշխատաշուկա և աշխատել՝ ապահովելով իրենց ընտանիքների կայուն եկամուտը: Դասընթացավարները նույնպես հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, ովքեր տարիներ առաջ սովորել են, բազմիցս վերապատրաստվել և այսօր արդեն շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ են: Ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալիս ապահովել ֆինանսական կայունություն, այլև լուծում է հոգեբանական լրջագույն խնդիրներ: